Պակիստանի հյուսիս-արևելքում ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից մահացել է 37 մարդ, ավելի քան 200-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Աղետի հետևանքով ծառեր և էլեկտրալարերը պահող սյուներ են ընկել, ավերվել են բազմաթիվ տներ։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Անձրևի հետևանքով լրջորեն տուժել են նաև ենթակառուցվածքները: