Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի Նյու Յորքում հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Բանակցությունները կանցկացվեն ՄԱԿ-ի կազմակերպած կոնֆերանսի «դաշտերում», որն առնչվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի իրագործմանը:
Ընդգծվում է, որ այսօրվա հանդիպումը կլինի ԱՄՆ-ի ու Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև առաջին բանակցությունները՝ սկսած ապրիլի 2-ին Լոզանում Իրանի ու «Վեցնյակի» միջև շրջանակային համաձայնագրի համաձայնեցումից:
Դրա համաձայն՝ «Վեցնյակը» և Իրանը պետք է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա համապարփակ համաձայնագրին հասնեն մինչև հունիսի 30-ը: