Միջազգային 

Սլովակիան կտրականապես դեմ է Ուկրաինային զենք տրամադրելու գաղափարին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն չպետք է Ուկրաինայի զենք ու զինամթերք մատակարարեն:

 

Այդ մասին հայտնել է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան, միաժամանակ նշելով, որ Ուկրաինան իրավունք ունի երկկողմանի ռազմական պայմանագրեր կնքել ու իրականացնել գործարքներ:

 

Նրա խոսքերով ԵՄ-ը ու ՆԱՏՕ-ն իրավունք չունեն զբաղվել զենքի մատակարարումներով:

 

Նախագահը նշել է, որ Ուկրաինան ինքնիշխան պետություն լինելով, իրավունք ունի գնել կամ վաճառել զենք ու զինատեխնիկա:

 

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Սլովակիան Ուկրաինայի իրավիճակի կայունացման ու դեմոկրատիայի ամրապնդման համար կշարունակի օժանդակել Կիեւի իշխանություններին:

 

 

 

Նույն շարքից