Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգման կամ վերացման մասին հարցը Եվրամիության երկրները կքննարկեն հուլիսին: BBC-ի փոխանցմամբ` այս մասին Վարշավայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը:
«Մենք կքննարկենք տվյալ պատժամիջոցները և որոշում կկայացնենք դրանց երկարաձգման կամ չեղարկման մասին», - ասել է Մերկելը:
Էվա Կոպաչի խոսքով` պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ սահմանվել են Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում հակամարտության հետ կապված և դեռ պետք է պահպանվեն: Ինչպես ընդգծել է Կոպաչը` հետագա որոշումները կկայացվեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մանրակրկիտ վերլուծության արդյունքում: