Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հունաստանի նախագահ Պրոկոլիս Պավլոպուլոսը կտրականապես դեմ է հանդես եկել ԵՄ-ի կազմից դուրս գալու գաղափարին:
Նրա խոսքերով, Հունաստանը 70-ական թվականներից զգալի ջանքեր է կատարել եվրոպական ընտանիքին ադամագրվելու ուղղությամբ, ուստի ներկայումս անհնարին է պատկերացնել երկիրի միասնական կառույցից դուրս գալու միտքը:
Նախագահի հավաստմամբ, Հունաստանը առաջիկա տարիներին ամբողջությամբ կմարի իր վարկային պարտավորությունը, կկարգավորի երկրի բյուջեն ու կիրականացնի լայնամասշտաբ բարենորոգումներ:
Վերջում նա ավելացրել է, որ մտադիր է այցելել Գերմանիա ու բարձրացնել Բեռլինի կողմի երկրորդ համաշխարհայինի տարիներին Հունաստանին վճարելիք ռազմատուգանքների հարցը:
Նրա կարծիքով այս հարցը կարող է քննարկվել ՄԱԿ-ում կամ Հաագայի միջազգային դատարանում:
Հիշեցնենք, որ ռազմատուգանքը ներկայումս կազմում է 108 միլիարդ եվրո: