Միջազգային 

Երեկվա ժամը 18.30-ի դրությամբ Նեպալում զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի մասին տվյալներ չկան

Ապրիլի 27-ի ժամը 18.30-ի դրությամբ Նեպալում  զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների  և ազգությամբ հայերի մասին տվյալներ  չկան:    Այս մասին հաղորդում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:


ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ. Ապրեսյանի և Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում:

Նույն շարքից