Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում մոտ ապագայում ռազմական գործողությունների սրման վտանգի է սպառնում, -հայտնում է korrespondent.net-ը:
«Մինչև հիմա առկա է պատերազմի վտանգը, դա իրականություն է: Պատերազմը կարող է սկսել յուրաքանչյուր րոպե, սակայն մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հնարավորություն չլինի ոչ կասկածելու, ոչ հետ քաշվելու»,- ասել է Պորոշենկոն երեքշաբթի օրը միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում:
Դիմելով դահլիճում գտնվող ներկաներին՝ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել է. «Ձեր օգնությամբ, ձեր միասնությամբ կգտնվի Դոնբասում իրավիճակի լուծում»: