Միջազգային 

Դմիտրի Մեդվեդևը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հեռագիր է հղել Հովիկ Աբրահամյանին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ինչպես հաղորդում են ՀՀ Կառավարությունից՝ հեռագրում, մասնավորապես, ասված է.
 

«Հարգելի Հովիկ Արգամի,
Այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում պատմության ամենադրամատիկ ողբերգություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային բռնաճնշումների հետևանքով զոհվածների համար։ Մարդկության և քաղաքակրթությունների դեմ հանցագործությունների համար չկան և չեն կարող լինել արդարացումներ: Յուրաքանչյուրի պարտքն է հոգատարությամբ պահպանել այդ սարսափելի ողբերգության մասին արդարությունը և անել ամեն ինչ, որպեսզի անցյալի սարսափները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: յդ պատմական դասերի անանց նշանակությունը կրկին ընդգծել են Երևանում տեղի ունեցած ոգեկոչման վերջին միջոցառումները:

Ռուսաստանի դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ և եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին եմ փոխանցում կարեկցանքի և վշտակցության խոսքեր: Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը:

Պայծառ հիշատակ զոհերին։ Թող գալիք սերունդներն ապրեն խաղաղության և համերաշխության մեջ»:v

Նույն շարքից