Միջազգային 

Ամերիկյան Բալթիմորում անկարգություններ են, կա 200 ձերբակալված

ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում անկարգությունների հետևանքով 200 մարդ է ձերբակալվել իրավապահների կողմից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Ըստ ԶԼՄ-ների` անկարգությունների հետևանքով 15 շենք և 144 ավտոմեքենա է հրկիզվել քաղաքում` երկուշաբթի օրվա դրությամբ:

 

Բալթիմորում խնդիրներն սկսվել էին ապրիլի կեսին` այն բանից հետո, երբ այնտեղ ձերբակալվել էր 25-ամյա աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյը: Նա ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում: Սա վրդովմունք էր առաջացրել քաղաքացիների շրջանում, ինչն էլ հանգեցրել էր բախումների: Սահմանվել էր պարետային ժամ:

 

Նույն շարքից