Թբիլիսիում դատավարություն է սկսվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ: Երկրի նախկին ղեկավարին և նրա կողմնակիցներին մեղադրանք է ներկայացվել 2007-ի նոյեմբերի 7-ին ընդդիմության խաղաղ ցույցը ցրելիս ծառայողական լիազորությունների չարաշահման համար:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Ազատություն ռադիոկայանին հղումով, Սաակաշվիլին, ով ներկայում ապրում է Ուկրաինայում, հրաժարվել է սկայպով դատավարությանը մասնակցելու առաջարկից:
Նրան մեղավոր ճանաչելու պարագայում դատարանը կարող է նախկին նախագահին հեռական կարգով դատապարտել մինչև 8 տարվա ազատազրկման:
Սաակաշվիլիից բացի ցույցը ցրելու գործով մեղադրյալ է հանդիսանում նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան: