Ղազախստանի վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 29-ին պաշտոնապես ստանձնել է նախագահի լիազորությունները:
Նորընտիր նախագահը երդվել է պետական լեզվով` ղազախերենով` ձեռքը դրած Սահմանադրության վրա: Երդմնակալության ժամանակ Նազարբաևը խոստացել է արդար ծառայել իր ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ու բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները:
Սա նրա նախագահական 5-րդ ժամկետն է։