Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մայիսի 9-ի Հաղթնակի շքերթին չի լինի Մոսկվայում: «Լենտա»-ի փոխանցմամբ` նրա փոխարեն Ճապոնիան այդ միջոցառմանը կներկայացնի Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանը:
Ապրիլի 24-ին ԶԼՄ-ների հայտնած այս տեղեկությունը հաստատել է Ճապոնիայի ԱԳՆ-ն: Ավելի վաղ մոսկովյան տոնակատարություններից հրաժարվել էին Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Եվրոպայի խորհրդի նախագահը, Իսրայելի, Բուլղարիայի, Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի նախագահները:
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում սպասվում է ընդհանուր առմամբ 26 երկրի առաջնորդի ներկայություն: