Միջազգային 

Վրաստանի գլխավոր դատախազությունը Ադրբեջանից պահանջել է ձերբակալել և արտահանձնել Սաակաշվիլիին

Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ադրբեջանին` պահանջելով ձերբակալել և արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Նովոստի–Գրուզիա» գործակալությանը։



Սաակաշվիլին, ով Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդականն է, երեքշաբթի այցելել է Բաքու և մասնակցել Բաց հասարակությունների III գլոբալ համաժողովին։


 

Վրացական կողմը դեռ չի ստացել Ադրբեջանի պաշտոնական պատասխանը։

 

Նույն շարքից