Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է այս տարի իրականացնել 15 բարձրաստիճան պաշտոնյաների մահապատիժը, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության հետախուզական ծառայություններին։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ 2013թ. դեկտեմբերի 12-ին Հս. Կորեայի ազգային անվտանգության նախարարության ռազմական տրիբունալի դատավճռով մահապատժի էր ենթարկվել Կիմ Չեն Ընի հորաքրոջ ամուսինը, ով զբաղեցնում էր Պաշտպանության պետական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։