Միջազգային 

Մայիսի 10-ին Մոսկվայում Մերկելն ու Պուտինը բանակցություններ կվարեն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 10-ին Մոսկվա կատարվելիք այցի ժամանակ մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգին։

 

Զայբերգը հավելել է, որ Մերկելի այցը պայմանավորված է «Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտության հետ»։

 

Ավելի վաղ Մերկելը որոշել էր ներկա չլինել Մոսկվայում Հաղթանակի շքերթին, սակայն պլանավորում է մայիսի 10-ին ծաղկեպսակ դնել Անհայտ զինվորի շիրիմին։v

Նույն շարքից