Միջազգային 

Եգիպտոսում ծայրահեղականները դադապարտվել են ցմահ բանտարկության

Եգիպտոսում դատարանը «Մուսուլման եղբայրների» 69 իսլամականների ցմահ ազատազրկման է դատապարտել՝ նրանց մեղադրելով 2013 թվականին ղպտիների եկեղեցու վրա հարձակման մեջ: Դատապարտյալներից յուրաքանչյուրը նաեւ պետք է 20 հազար եգիպտական ֆունտ վճարի (2.600 դոլար):

France-Presse գործակալության փոխանցմամբ, իսլամականներից մեկի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրյալների մեղքի ապացույցներ չեն ներկայացվել: «Հոգեւորականն ասել է, որ եկեղեցու վրա հարձակման ժամանակ նրանց չի տեսել»,- ասել է փաստաբանը:

Բացի 69 մեծահասակներից, դատարանը նաեւ երկու անչափահասի 10-ական տարվա ազատազրկման է դատապարտել՝ առանց ժամկետից շուտ ազատ արձակման իրավունքի: Ըստ Lenta-ի, նրանց մեղավոր են ճանաչել քրիստոնեական տաճարը հրդեհելու մեջ:

Կահիրեից ոչ հեռու գտնվող Քաֆր Հաքիմ գյուղում տեղակայված ղպտիական եկեղեցին այրել էին 2013 թվականի օգոստոսին, նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկ անելուց հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ:

2015 թվականի ապրիլի 21-ին եգիպտական դատարանը Մուրսիին եւ «Մուսուլման եղբայրներ» շարժման 12 առաջնորդների դատապարտեց 20-ական տարվա ազատազրկման:

Նույն շարքից