Ռուսաստանին Ղրիմի միավորումը Եվրամիության թույլ տված լուրջ սխալների արդյունք է: Այս մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը:
«Եվրամիությունը սատարեց Ուկրաինայում հեղաշրջումը՝ Ղրիմի բնակիչներին հնարավորություն ընձեռելով Ռուսաստանի հետ միավորման օգտին ընտրություն կատարել, քանի որ Ղրիմը, ինչպես հայտնի է, ռուսական տարածք է: Այս ամենի շուրջ այլ տեսակետ չպետք է լինի»,- կարծում է Մարին Լը Պենը:
Գործչի խոսքով, «Եվրամիությունը չի ընդունում Ղրիմի հարցում իր սխալները»: «Ժամանակն է դրա հետ համակերպվել, քան նոր սխալներ անել»,- նշել է «Ազգային ճակատ»-ի ղեկավարը: