Միջազգային 

Հայոց ցեղասպանության մասին հայտարարության պատճառով թուրքերը վիրավորվել են Նյու Յորքի քաղաքապետից

analitik.am

Ներգաղթյալների մասին հայտարարություններով ամերիկաբնակ թուրքերի համակրանքին արժանացած Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն Հայոց ցեղասպանությանը նվիրված ապրիլքսանչորսյան ուղերձից հետո թուրքերի հիասթափության պատճառ է դարձել, գրում է  ամերիկաբնակ թուրքերին պատկանող TurkishNY կայքը։ 

 

ԱՄՆ-ում բնակվող թուրքերի ամենամեծ համայնքներից մեկը բնակվում է Նյու Յորքում, և նրանց վիրավորել է «1915-ի դեպքերի» կապակցությամբ քաղաքապետի «մեղադրող» հայտարարությունը։

 

Իր ուղերձում քաղաքապետը հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» էր որակել և նշել էր, որ դա 20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկն է։

 

Նա հայտարարել էր, որ Ցեղասպանության ժխտումը ողջ աշխարհում և Նյու Յորքում բնակվող հայերի ցավն ավելի է մեծացնում և հիշեցրել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ևս ճանաչել է ցեղասպանությունը։

Նույն շարքից