Միջազգային 

Սիրիայի ընդդիմությունը հաղորդել է Իդլիբում քիմիական հարձակման մասին

analitik.am

Սիրիական ընդդիմադիր և ակտիվիստական խմբերը չորեքշաբթի հաղորդել են երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ շրջանում ենթադրյալ քիմիական հարձակման մասին: Խմբերից մեկը հաղորդել է տասնյակ «խեղդվող» մարդկանց մասին, հայտնում է Associated Press գործակալությունը:

 

Իդլիբում գտնվող մի քանի խմբերի հաղորդմամբ՝ կառավարական ուղղաթիռները քլորին պարունակող առնվազն երկու բարելային ռումբ են նետել Սարաքեբ քաղաքի վրա:

 

Մարդու իրավունքների սիրիական ցանցը հայտնել է, որ 12 մարդ «խեղդվում է»:

 

Գործակալությունը նշում է, որ հնարավոր չի եղել ստուգել տեղեկությունները: 

 
 
 

Նույն շարքից