Միջազգային 

Բուն շքերթին ներկա չեն լինի Լուկաշենկոն, Մերկելը, Զեմանը և Ֆիցոն․ Պեսկով

analitik.am

Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին կմասնակցի օտարերկրյա պետությունների և կառավարությունների մոտ 30 ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների նախագահներ, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»։



«Մայիսի 9-ի շքերթին, կապված խիտ ժամանակացույցի հետ, ներկա չեն լինի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն»,- հայտնեց ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։



«Բուն շքերթին, ժամանակացույցների հետ կապված, ներկա չեն լինի Լուկաշենկոն, Մերկելը, Զեմանը և Ֆիցոն»,- նշեց Պեսկովը։



Նա ավելացրել է, որ այն դեպքում, եթե պետության ղեկավարը չի կարող մասնակցել տոնական միջոցառումներին, ապա երկիրը ներկայացնում է ՌԴ-ում դեսպանը։



«Մայիսի 8-9-ին Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին նվիրված տոնական միջոցառումներին նախատեսվում է օտարերկրյա պետությունների և կառավարությունների մոտ 30 ղեկավարների, միջազգային կազմակերպությունների նախագահների մասնակցություն»,- ասաց Պեսկովը։



Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ իրենց ներկայությունը տոնական միջոցառումներին հաստատել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի նախագահները։ Բացի այդ, տոնական միջոցառումներին կմասնակցեն ՉԺՀ, Հնդկաստանի, ՀԱՀ, Հնդկաստանի, Վենեսուելայի, Վիետնամի, ԳԴՀ, Զիմբաբվեի, Կուբայի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Պաղեստինի, Սլովակիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Կիպրոսի, Սերբիայի, Չեխիայի նախագահները, ՄԱԿ-ի նախագահ Պան Գի Մունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կներկայացնի կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան։

Նույն շարքից