Միջազգային 

Հայոց ցեղասպանության ժխտումը բարդացնում է Թուրքիայի անդամակցումը ԵՄ–ին․ եվրահանձնակատար

analitik.am

Թուրքիայի` Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարած զանգվածային հաշվեհարդարը որպես ցեղասպանություն չճանաչելը բարդացնում է այդ երկրի անդամակցումը ԵՄ–ին։ Այդ մասին հինգշաբթի` ապրիլի 30–ին, ավստրիական Standard թերթին հայտնել է ԵՄ–ի ընդլայնման և բարիդրացիականության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, գրում է Deutsche Welle–ը։



Ըստ նրա, առանձնապես մտահոգում է այն փաստը, որ նմանատիպ դիրքորոշումը հղի է երկարաժամկետ բացասական հետևանքներով։ Մասնավորապես, դա կարող է դրսևորվել հակաեվրոպական և հակաարևմտյան տրամադրությունների աճի մեջ, ինչը, այսօրվա տեսանկյունից, կարող է բարդացնել ԵՄ–ին անդամակցելու գործընթացը, կարծում է եվրահանձնակատարը։



Ապրիլի 23–ին Գերմանիայի Դաշնության նախագահ Յոախիմ Գաուկը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի, ինչպես նաև այլ ազգությունների ներկայացուցիչների դեմ կատարված հանցագործությունները ցեղասպանություն է անվանել և ընդգծել, որ Գերմանիան ևս կապ ունի այդ չարագործությունների հետ։ Օբամայի խոսքերով, ով չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը «XX դարի առաջին զանգվածային սպանությունն է»:



«Նմանատիպ արտահայտություններն օժանդակություն են գտնում երկրի մի շարք շրջաններում և բնակչության որոշ շրջանակներում»,– ասել է եվրահանձնակատարը։

Նույն շարքից