Միջազգային 

100 մլրդ դոլարի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հեշտ հասանելի է. Թուրքիայի էկոնոմիկայի նախարար

analitik.am

Ռուսաստանը կարևոր առևտրային և ռազմավարական գործընկեր է Թուրքիայի համար, հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, փոխանցում է РИА Новости-ն։

 


«Մեր առաջնորդների հնչեցրած 100 մլրդ դոլարի առևտրաշրջանառությունը, իմ կարծիքով, հեշտ հասանելի է։ Դա մեզ համար հեշտ կլինի անել։ Մենք ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ ռազմավարական նպատակ ենք դրել՝ վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք կան մեր երկկողմ առևտրում։ Մեր նպատակն է՝ ամբողջությամբ ազատ առևտուրը»,- ասել է Զեյբեքչին։

 


«Այժմ առևտրաշրջանառությունը գտնվում է 32-35 մլրդ դոլարի մակարդակում։ Այնպես որ մինչև 100 մլրդ դոլարն այնքան էլ հեռու չէ»,- ասել է թուրք նախարարը։

 

 

Նույն շարքից