Միջազգային 

Կիմ Չեն Ընը հրամայել է մահապատժի ենթարկել երկրի ազգային նվագախմբի չորս երաժիշտների

analitik.am

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է մահապատժի ենթարկել երկրի ազգային նվագախմբի չորս երաժիշտների, հաղորդում է korrespondent.net-ը:

 


Մահապատժի ենթարկվածների թվում է անսամբլի ղեկավարը: Նրանց մահապատժի են ենթարկել մարտին՝ լրտեսության մեղադրանքով: Այդ մասին Yonhap լրատվական գործակալությանը պատմել է Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորը:

 


Մեկ այլ պատգամավոր պատմել է, որ երաժիշտներին մահապատժի են ենթարկել Կիմ Չեն Ընի ընտանիքի գաղտնիքները բացահայտելու համար: Իրենք՝ խորհրդարանականները, մահապատժի մասին իմացել են հետախուզության ներկայացուցիչներից:

 


Նույն շարքից