Միջազգային 

Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին անգամ կարող է կին առաջադրվել

analitik.am

Վրաստանի պաշտպանության նոր նախարարն առաջին անգամ  կարող է դառնալ կին թեկնածուն` խորհրդարանի պատգամավոր Թինա Խիդաշելին: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները:

Խիդաշելին ինքը չի հաստատել և չի էլ հերքել տվյալ տեղեկությունը:  «Վաղն առավոտյան վարչապետն ամեն ինչ կասի», -  հինգշաբթի լրագրողներին հայտարարել է վերջինս:

Վրաստանի Զինված ուժերի գլխավոր  շտաբի ղեկավար Վախթանգ Կապանաձեն ևս անորոշ է պատասխանել հարցին` արդյո՞ք հրաժարական է տալիս  պաշտպանության ներկայիս նախարար Մինդիյա Ջանելիձեն:

Հիշեցնենք, որ նախօրեին երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Լևան Կիպիանին հրաժարական է ներկայացրել, ինչն էլ բավարար պատճառ է հանդիսացել, որ  խորհրդարանը կառավարության նկատմամբ վստահության հարց  բարձրացնի, քանի որ դա ներկայիս նախարարական կազմից 7-րդ նախարարի հրաժարականի դեպքն էր:

 

Նույն շարքից