Միջազգային 

Եվրախորհրդարանը Ռուսաստանից պահանջել է անհապաղ ազատ արձակել ուկրաինուհի օդաչու Սավչենկոյին

analitik.am

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ռուսաստանից պահանջում է ազատ արձակել ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին:

«Գազետա»-ի փոխանցմամբ` բանաձևն ընդունվել է կառույցի լիագումար նիսստում, որի ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների, իրավական պետության հարցերը:

 

Բանաձևում Ռուսաստանից պահանջվում է անհապաղ, առանց պայմանների ազատ արձակել օդաչուին, քանի որ մինչ օրս նրա մեղավորության ապացույցներ չեն ներկայացվել:

Եվրախորհրդարանը Ռուսաստանին մեղադրել է օդաչուի ապօրինի առևանգման և նրան բանտում պահելու համար:

 

Սավչենկոն ռուսաստանյան բանտում է անցած տարվա ամառվանից։ Նա, մասնավորապես, մեղադրվում է ապօրինի սահման հատելու և ռուսաստանցի լրագրողների սպանության համար:

Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների` Եվրախորհրդարանի բանձևը նաև նոր պատճամիջոցներ է ենթադրում Ռուսաստանի դեմ` պահանջը չկատարելու դեպքում:

 
 
 

Նույն շարքից