Միջազգային 

Ներկայիս Պապը ոչ բավարար կազմակերպված, ոչ կարգապահ մարդ է. Ֆրանցիսկոս Պապն ինքն իր մասին

analitik.am

Ֆրանցիսկոս Հռոմի Պապն ինքնաքննադատաբար իրեն «ոչ բավարար կազմակերպված և ոչ կարգապահ մարդ» է անվանել։



Հինգշաբթի Վատիկանում ընդունելով իտալական Ֆրասկատի քաղաքում անցկացվող «Պատերից վեր» կաթոլիկ սիմպոզիումի մասնակիցների պատվիրակությանը` պոնտիֆիկոսը մի քանի անգամ ներողություն է հայցել նրա համար, որ ընդունելության օրը փոխվել է։


 


«Պապն էլ իր թերություններն ունի, և այստեղ անսխալակությունը կապ չունի։ Ներկայիս Պապը ոչ բավարար կազմակերպված, ոչ կարգապահ մարդ է»,– ասել է Ֆրանցիսկոսը։

Նույն շարքից