Միջազգային 

Պատերազմը կավարտվի միայն Դոնբասը և Ղրիմը Ուկրաինային միանալուց հետո․ Պորոշենկո

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրում պատերազմը կավարտվի միայն Դոնբասը և Ղրիմը Ուկրաինային միանալուց հետո, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։



«Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ Ուկրաինային կվերադարձվի Դոնբասը և Ղրիմը։ Դա կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Երկրի տարածքային ամբողջականությունը պետք է լինի առաջնային։ Մենք կփնտրենք բոլոր ուղիները։ Մենք անզիջում կլինենք այդ հարցում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նույն շարքից