Միջազգային 

Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինից հրաժարական է խնդրել

analitik.am

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պատմել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից հրաժարական է խնդրել: Այս մասին հայտնում է «Գովորիտ Մոսկվա»-ն:



«Երիտասարդությունը մեծանում է: Այս շրջանն ավելի է աջակցում դաշնային կենտրոնը, քան մնացած բոլոր շրջանները: Կարծում եք՝ ինձ համար հե՞շտ է: Ես ասում եմ՝ ես հաճույքով 20 անգամ խնդրել եմ, որ ինձ բաց թողնեն: Ես չեմ կառչում աթոռից: Պետության ղեկավար լինելը շատ պատասխանատու աշխատանք է Բարձրյալի առաջ, ժողովրդի առաջ, նախագահի առաջ: Ես չեմ խնդրել այս պաշտոնը: Ես երբեք չեմ կպել այս պաշտոնից: Ես խնդրել եմ և այսօր էլ խնդրում եմ, ես հաճույքով պատրաստ եմ թողնել: Մենք լավ թիմ ունենք»,- ասել է Կադիրովը:



Միաժամանակ, նա նշել է, որ քանի դեռ գլխավորում է պետությունը, կպաշտպանի այդ շրջանի և նրա բնակիչների իրավունքները:

Նույն շարքից