Միջազգային 

Ադրբեջանը անարդարացիորեն փակված է պահում 12 լրագրողների ու բլոգերների․ Պետդեպ

analitik.am

Ադրբեջանի իշխանությունները չեն պահպանում քաղաքացիական իրավունքների ու ազատությունների ոլորտում իրենց պարտականությունները։


Այս մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ կապված Վաշինգտոնում անցկացվող մամուլի ազատության պաշտպանության շաբաթվա և Freedom House-ի կողմից «Մամուլի ազատություն-2015» զեկույցի հրապարակման հետ։ 



«Ադրբեջանի իշխանությունները անարդարացիորեն փակված են պահում 12 լրագրողների ու բլոգերների։ Մենք Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել նման հետապնդումներն ու անկախ ԶԼՄ-ների վրա ճնշման այլ տեսակները և կատարել պարտականությունները կամարտահայտման ազատության ոլորտում»,- TASS գործկալության փոխանցմամբ՝ ասել է Հարֆը։

Նույն շարքից