Միջազգային 

Ռուսաստանը չի կարող համաձայնել Ուկրաինա խաղաղապահներ մտցնելուն. Պեսկով

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող համաձայնել Ուկրաինայում խաղաղարարներ տեղակայելուն, հարկավոր է հակամարտության կողմերի համաձայնությունը, գրում է gazeta.ru-ն:

 

«Բանն այն է, որ երբեք ռուսական կողմը չի վիճարկել խաղաղարարների գաղափարը: Բայց և համաձայնել դրան ո՛չ ռուսական կողմը, ո՛չ մեկ այլ կողմ, որը երաշխավորում է Մինսկի համաձայնագիրը, չի կարող: Որովհետև դրան առաջին հերթին պետք է լինի հակամարտության կողմերի համաձայնությունը: Այսինքն՝ ա՝ Կիև, բ՝ Դոնբաս»,- ասել է Պեսկովը:

 

Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Դոնբասում խաղաղարարներ տեղակայելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը:

Նույն շարքից