Միջազգային 

Յուրմալայում «Նոր ալիք» երաժշտական մրցույթի փոխարեն կանցկացվի Wizard Profi մրցույթը

analitik.am

Յուրմալա քաղաքում «Նոր ալիք» երաժշտական մրցույթի փոխարեն և դրա օրերին կանցկացվի իլյուզիոնիստների մրցույթ` Wizard Profi-ն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Համապատասխան որոշում են կայացրել հայտնի հանգստավայր–քաղաքի իշխանությունները:

 


Դրա շրջանակներում աշխարհի լավագույն մոգերն ու իլյուզիոնիստները առաջին անգամ կհավաքվեն մեկ բեմում: Նոր միջոցառման անցկացման համար  150 հազար եվրո գումար կհատկացվի քաղաքի իշխանությունների կողմից:

 


Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին անցած տարի որոշվել էր, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը այլևս չի անցկացվի Յուրմալայում:

Նույն շարքից