Միջազգային 

Սիրիայի արտգործնախարարությունը Թուրքիային մեղադրել է անմիջական ագրեսայի մեջ

analitik.am

Մարտի վերջին Ջեբհաթ ան-Նուսրա խմբավորման գրոհայինները Թուրքիայի օժանդակությամբ գրավել են Իդլիբ քաղաքը:

 

Այդ մասին հաղորդել են Սիրիայի արտգործնախարարությունից, նշելով, որ գրոհայինները թուրքական կողմի օժանդակությամբ ու թուրքական հրետանու պաշտպանության պայմաններում հարձակում ձեռնարկելով երկրի հյուսիսում գնվող Իդլիբ պրովինցիայում, գրավել են ռազմաստրատեգիական կարեւոր հանգույց համարվող Ջիզր աշ-Շողուր քաղաքը:

 

Սիրիայի արտգործնախարարության պնդմամբ, սա անմիջական ագրեսիա է Թուրքիայի կողմից ինքնիշխան պետության դեմ:

 

Իդլիբի գրավումից հետո ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Լաթաքիա ու հայաբնակ Քեսաբ: Գրոհայինները հայտարարել են, որ Իդլիբից հետո հեշտությամբ կզարգացնեն առաջխաղացումը դեպի Լաթաքիա, որում տեղակայված են նաեւ ռուսական ռազմանավեր:

Նույն շարքից