Միջազգային 

Բրազիլիայում անկարգությունների հետեւանգով տուժել է ավելի քան 200 մարդ

analitik.am

Ինչպես հաղորդում է BBC գործակալությունը, Բրազիլիայի Պարանա նահանգում իրականացվող ցույցերի ընթացքում ոստիկանության ու ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով տուժել է ավելի քան 200 մարդ:

 

Բողոքի ցույցերը կազմակերպել են մանկավարժներն, որոնց են միացել մի շարք այլ կազմակերպությունների ու արհմիությունների ներկայացուցիչներ:

Ցուցարարները հանդես են եկել սոցիալական ապահովության բարեկարգման պահանջով:

 

Ցուցարարները փորձել են ներխուժել Պարանայի շրջանային ադմինիստրացիա, ինչի հետեւանքով բախումներ են սկսվել ցուցարարների ու իրավապահների միջեւ:

 

Բախումների հետեւանքով տուժել է քսան ոստիկան ու ավելի քան 200 քաղաքացի:

Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, ջրանետեր ու ռետինե գնդակներ:

 

Ոստիկանության տվյալներով բախումները հրահրել են դիմակավորված անձինք:

 

Անկարգությունների ընթացքում տուժել են 2 լրագրողներ, որոնցից մեկի ոտքը կծել է ոստիկանական շունը, իսկ մյուսին՝ դանակահարելլ են:

Նույն շարքից