Միջազգային 

Թուրքական մերժել է Եվրախորհրդարանի կողմից ուղարկված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

analitik.am

Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշումը Եվրամիությունում Թուրքիայի ներկայացուցչության կողմից հետ է ուղարկվել կառույցին, տեղեկացնում է թուրքական Т24 կայքը։

 

ԵԽ գլխավոր քարտուղարի ստորագրությամբ որոշումն ապրիլի 29-ին հասել էր Թուրքիայի ներկայացուցչություն, սակայն Թուրքիայից ստացած հրահանգի համաձայն՝ այն հետ է ուղարկվել կառույցին։

 

ԵԽ գլխավոր քարտուղարին հասցեագրված նամակում նշվում է, որ որոշումը միակողմանի է և որ նման որոշումները խորհրդարաններում չեն կայացվում։

 

Ի դեպ, վերջին շրջանում ԵԽ-ի կողմից Թուրքիայի առնչությամբ ընդունված գրեթե բոլոր որոշումները հետ են ուղարկվել և չեն ընդունվել Թուրքիայի իշխանությունների կողմից։

 

Դրանցից մեկն առնչվել է Գեզի պուրակի պահպանության համար թուրք ակտիվիստների ցույցերին, մյուսը՝ Կիպրոսի հունական հատվածին, հաջորդը՝ կոռուպցիոն սկանդալին ու դրանից հետո մամուլի որոշ կառույցների դեմ սկսված գործողություններին։

 

ԵԽ-ն ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձև էր ընդունել՝ Թուրքիային կոչ անելով առերեսվել անցյալին։ Որոշումն ընդունվել էր ձայների ճնշող մեծամասնությամբ։

 
 
 

Նույն շարքից