Միջազգային 

ԻՊ խմբավորման գրոհայինները Սիրիայում զանգվածային մահապտիժ են իրականացրել

analitik.am

«Իսլամական պետություն» խմբավորման իսլամիստները Սիրիայում 90 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել: Կատարվածի մասին ահազանգում է  BBC-ն:

 

Աղբյուրի հաշվարկներով` դա տեղի է ունեցել վերջին հինգ շաբաթվա ընթացքում: Սպանվածներին մեղսագրվել է այն, ինչ իսլամիստները հանցագործություն են համարում:

 

Շարիաթի դատարանների վճիռներով` սիրիացիներին սպանել են սրբապղծության, համասեռամոլության, գողության և ԻՊ-ի թշնամիների հետ դավեր նյութելու համար: Իսլամիստները իրենց զոհերին գնդակահարել են, կտրել նրանց գլուխները և հրկիզել:

Արդեն մի քանի ամիս է, ինչ ԻՊ-ն շարիաթի դատարաններ է «աշխատեցնում» Սիրիայում և Իրաքում:

Նույն շարքից