Միջազգային 

Միլանի կենտրոնում անկարգություններ են սկսվել

analitik.am

 

Ոստիկանության հետ բախումներն ու անկարգությունները վերաճել են բողոքի ցույցի` ընդդեմ Միլանում անցկացվող Expo-2015 համաշխարհային ցուցահանդեսի: Ինչպես հաղորդում է ТАСС–ը` իտալական ԱՆՍԱ գործակալությանը հղումով, ֆոռումի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել ուրբաթ՝ քաղաքի հյուսիս-արևմուտքում:

Քաղաքի կենտրոնով անցնող երթի ժամանակ ակցիայի արմատական տրամադրվածություն ունեցող մասնակիցները մի քանի մեքենա են այրել, սկսել են պայթուցիկներ նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ: Հրդեհվել է խանութներից մեկը: Ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ կիրառել:

Ապրիլի 30-ին Միլանում արդեն ցույցեր էին տեղի ունեցել` ընդդեմ ԷՔՍՊՈ ցուցահանդեսի, սակայն առանց միջադեպերի էր անցել: Որոշ տվյալների համաձայն` բողքի ցույցերին  10 000 մարդ է մասնակցում, սակայն գյուղում, որտեղ անցկացվում է ցուցահանդեսը, ամեն ինչ հանգիստ է:

 

Նույն շարքից