Միջազգային 

Եմենում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 1,2 հազար խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եմենում մարտի 19-ից վերսկսված ռազմական գործողությունների հետեւանքով մահացել է ավելի քան 1,2 հազար մարդ, ավելի քան 5000 հոգի վիրավորվել է:

 

Այդ մասին հայտնել են Առողջապահության միջազգային կազմակերպությունից, նշելով, որ Եմենի բժշկական հաստատություններից ստացված տվյալներով, մարտի 19-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում Եմենում ռազմական գործողությունների զոհ է դարձել 1244 մարդ, վիրավորվել՝ 5044 հազարը, իսկ շուրջ 335 հազար մարդ լքել է երկրի տարածքը:

 

Կազմակերպության տվյալներով, Եմենում իրավիճակը գնալով սրվում է, երկիրը կանգնած է հումանիտար աղետի եզրին: Զգացվում է խմելու ջրի, դեղորայքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների սղություն, ինչը կարող է հանգեցնել համաճարակների բռնկմանը, մասնավորապես ինֆեկցիոն հիվանդությունների ու մալարիայի աճին:

 

 

 

Նույն շարքից