Միջազգային 

ԻՊ գրոհայինները նոր մահապատիժ են իրականացրել Եմենի հարավում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ խմբավորման գրոհայինները համացանցում տեղադրել են 15 քաղաքացու մահապատժի իրականացման տեսանյութը՝ շեշտելով, որ վերջիններս Եմենի զինվորականներն են: Մահապատիժը իրականացվել է Եմենի հարավում գտնվող Շաբվա պրովինցիայում:

 

ԻՊ գրոհայինները, գրավելով Սիրիայի ու Իրաքի զգալի մասը, դարձել են միջազգային չարիք ու ահաբեկչության կենտրոն: ԿՀՎ-ի տվյալներով խմբավորման մեջ ընդգրկված են տարբեր երկրների առնվազն 30 հազար մարտունակ ծայրահեղականներ:

 

ԻՊ խմբավորման մասնաճյուղեր են գործում Լիբիայում, Եմենում, Հյուսիասային Աֆրիկայի ու Մերձավոր արեւելքի երկրներում:

 

Խմբավորումը սարսափ տարածելու միտումով, պարբերաբար կազմակերպում է այլախոհների մասսայական մահապատիժներ ու տեսանյութերը տեղադրում համացանցում:

 

Նույն շարքից