Միջազգային 

Ժնեւում Սիրիայի հարցով խորհրդակցությունները կսկսվեն մայիսի 5-ին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի ու սիրիական հակամարտող կողմերի միջեւ սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունները տեղի կունենան Ժնեւում մայիսի 5-ին:

 

Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին, նշելով, որ առաջին հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը:

 

Հանդիպման ընթացքում կքննարկվեն 2012թ.-ի Ժնեւյան կոմունիկեին վերաբերվող մի շարք հիմնահարցեր:

 

Հանդիպումներ տեղի կունենան սիրիական կառավարական ու ընդդիմադիր պատվիրակությունների հետ, քննարկումները կշարունակվեն շուրջ երկու շաբաթ, որ արդյունքների մասին զեկույց կներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

 

 

 

Նույն շարքից