Միջազգային 

Պուշլին. Մինսկի կոնտակտային խմբի հանդիպումը կկայանա առաջիկա տաս օրում

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, առաջիկա տաս օրվա ընթացքում Մինսկում իր աշխատանքները կսկսի Դոնբասի հակամարտության կարգավորման մինսկյան կոնտակտային խումբը:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության փոխխոսնակ, մինսկյան բանակցություններում ԴԺՀ ներկայացուցիչ Դենիս Պուշլինը, նշելով, որ բանակցություններում սպասվում է ՌԴ նոր ներկայացուցչի հետ հանդիպումը:

 

Նրա խասքերով, կոնտակտային խմբի ՌԴ նորանշանակ ներկայացուցիչ Ազամատ Կուլմուախմետովը պետք է ճնշում գործադրի կիեւյան իշխանությունների նկատմամբ՝ մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարման գործընթացում:

 

Ավելի վաղ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ մինսկյան կոնտակտային խմբի նորանշանակ ներկայացուցիչը կնպաստի բանակցությունների արդյունավետության ապահովմանը:

 

Նույն շարքից