Չինացի պաշտոնյաներին արգելել են արտագնա խորհրդակցություններ անել գեղատեսիլ վայրերում, քանի որ նման միջոցառումները հաճախ վերածվում են կերուխումների: Բի-Բի-Սի-ն հաղորդում է, որ Կոմկուսը համացանցում հրապարակել է 21 վայրերից բաղկացած ցանկը, որտեղ պետծառայողներին արգելում են այցելել աշխատանքի պատրվակով:
Արգելքի տակ են ընկել Չինական Մեծ պարիսպը, Սանյա հանգստավայրը, ինչպես նաև տարբեր լեռներ, որոնք չինական մշակույթում ծիսական կարգավիճակ ունեն: