Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարևոր է համարում առաջիկա այցը Ռուսաստանի Դաշնություն, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ինձ համար շատ կարևոր կդառնա մայիսի 10-ին Ռուսաստան այցը: Ներկա պահին շատ կարծիքների խորքային տարբերություններ ունենք, այդ թվում նաև Ուկրաինայի միջադեպերի հետ կապված»,-ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Եվ չնայած այդ ամենին` Մերկելը կարևոր է համարում ՌԴ նախագահի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի Անհայտ զինվորի արձանին ծաղկեպսակ դնելը, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում: