Միջազգային 

Մեդվեդևը հեգնանքով է վերաբերվել Ուկրաինայի ԱԳՆ-ի դժգոհությանը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է վերաբերվել Ուկրաինայի արտգործնախարարության դժգոհությանը՝ իր Ղրիմ կատարած այցի վերաբերյալ.



«Գնահատում եմ, որ ուկրաինական արտգործնախարարությունը  հետևում է  իմ տեղաշարժին երկրով մեկ ու հետաքրքրվում ռուսական Ղրիմի զարգացմամբ: Կարծում եմ ՌԴ արտգործնախարարությունն էլ կարող է մեկնաբանել  ուկրաինական ղեկավարության այցելը Լվովի կամ Խարկովի շրջաններ»,- Facebook-յան իր էջում գրել է Դ. Մեդվեդևը:



Նշենք, որ Դ.Մեդվեդևը Ղրիմ է այցելել ապրիլի 27-ին, իսկ նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ-ն այս կապակցությամբ ՌԴ-ին բողոքի նոտա էր հղել:

Նույն շարքից