Միջազգային 

ՄԱԿ. Իրանը 2009թ.-ից զենք է մատակարարում Եմենի շիա ապստամբներին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՄԱԿ-ի փորձագիտական խորհրդի տվյալներով Իրանի իսլամական հանրապետությունը պարբերաբար Եմենի շիա ապստամբներին զենք ու զինամթերք է մատակարարել:

 

Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակում փորձագետները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զեկույց են ներկայացրել, որում պնդում են Եմենի աշստամբներին Իրանի ռազմամթերքի մատակարարումների մասին:

 

Փորձագետների տվյալներով, 2013թ.-ին Եմենի իշխանությունները կալանել են իրանական նավ, որում հայտնաբերվել է զենքի խոշոր խմբաքանակ, ուստի նրանք հետեւության են հանգել, որ մատակարարումները իրականացվել են դեռեւս 2009թ.-ից:

 

Ավելի վաղ Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել էր, որ Եմենի աշստամբները գործում են Իրանի օժանդակությամբ, իսկ իրանական ռազմական հրահանգիչներն անմիջականորեն ղեկավարում են ռազմական գործողությունները:

 

Իր հերթին Իրանի զինված ուժեր գլխավոր շտաբի ղեկավար գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին ԱՄՆ ու Սաուդյան Արաբիայի մեղադրանքները համարել է զավեշտ ու ֆանտաստիկայի ժանրից:

 

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան շարունակում է Եմենի շիա ապստամբների դիրքերի ռմբակոծությունը, ինչի արդյունքում զոհվել են շուրջ 1200 խաղաղ բնակիչներ:

Նույն շարքից