Միջազգային 

Գերմանիայի արտգործնախարարը կարեւորել է մայիսի 9-ի հաղթական շքերթին մասնակցելու անհրաժեշտությունը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բացատրել է, թե ինչու է մայիսի 7-ին մեկնում Ռուսաստան:

 

Նա դա պատճառաբանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտությամբ.

 

«Գերմանացիները մեղավոր և պատասխանատու են ոչ միայն նրա համար, որ Գերմանիայից է բխել ազգային-սոցիալիստական ռասայական խելագարությունը, այլև` նրա համար, որ վերջին հաշվով սանձազերծել են Երկրորդ համաշխարհային պատերազմը»:

 

 

Դրա հետ կապված` Շտայնմայերը մայիսի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ միասին ծաղկեպսակներ է դնելու գերմանացի ու ռուս զինվորականների գերեզմաններին:  

Նույն շարքից