Միջազգային 

Նեպալում այսօր 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Նեպալում այսօր 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, գրում է ТАСС-ը:

 


Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 56 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա:

 


Վիրավորների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել:

 

 

 

Նույն շարքից