Միջազգային 

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Նազարբաևը առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան

analitik.am

Ղազախստանի նորընտիր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կմասնակցի Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո նա իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստան, գրում է gazeta.ru-ն:

 


«Մայիսի 8-ին պետության ղեկավարը կմեկնի Մոսկվա՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար: Մայիսի 9-ին Ղազախստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներին»,- հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

 



Նույն շարքից