Միջազգային 

Ամերիկացի նախկին նյարդավիրաբույժը կմասնակցի նախագահական ընտրություններին

analitik.am

Ամերիկացի նախկին նյարդավիրաբույժ, հանրապետական Բեն Կարսոնը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2016թ.–ին ԱՄՆ–ում նախատեսված նախագահական ընտրություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


 

 

Կարսոնի անունը նախագահական մրցապայքարում պաշտոնապես կներառվի երկուշաբթի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում կազմակերպվող միջոցառմանը։



Կարսոնը հայտնի վիրաբույժ է, նա 1987թ.–ին վիրահատել և հաջողությամբ իրարից բաժանել է ծոծրակային հատվածում իրար միացված սիամական երկվորյակներին։ Նախագահ Ջորջ Բուշ կրտսերը 2008թ.–ին Կարսոնին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով։ Հայտնի նյարդավիրաբույժի մասին ֆիլմ է նկարահանվել, որում գլխավոր դերը խաղացել է օսկարակիր դերասան Քյուբա Գուդինգը։ 


 

Նույն շարքից