Միջազգային 

Ամերիկյան Բալթիմորի քաղաքապետը չեղյալ է համարել պարետային ժամը

analitik.am

Ամերիկյան Բալթիմորի քաղաքապետը չեղյալ է համարել պարետային ժամը, որը մտցվել էր զանգվածային անկարգություններից հետո, որոնք սկսվել էին ձերբակալված աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի մահվան պատճառով: Քաղաքապետն հայտնել է, որ չի ցանկանում, որպեսզի պարետային ժամը գործի ավելի երկար, քան անհրաժեշտ է: Այս մասին հայտնում է Բի-Բի-Սի-ն: 



Հիշեցնենք, որ 25-ամյա Գրեյը ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո լուրջ վնասվածքներ էր ստացել և մահացել հիվանդանոցում: Նրա մահվան կապակցությամբ ոստիկանության 6 սպայի տարբեր մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում չկանխամտածված սպանության համար:

Նույն շարքից