Միջազգային 

Իտալիայի ԱԳ նախարարը հույս ունի, որ Ուկրաինական իշխանությունները Դոնբասին ինքնավարության կտրամադրեն

analitik.am

Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին «La Stampa» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Իտալիան շարունակում է սատարել Ուկրաինային, սակայն ակնկալում է, որ ուկրաինական իշխանություններն անհրաժեշտ տնտեսական և սահմանադրական բարեփոխումներ կձեռնարկեն, ներառյալ Դոնբասին ինքնավարության տրամադրումը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ 

 

 

«Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իտալիան սատարում է Կիևին, և Կիևը պետք է ձեռնարկի անհրաժեշտ ցավոտ տնտեսական և սահմանադրական բարեփոխումները, ներառյալ Դոնբասին ինքնավարության տրամադրումը», - ասել է նախարարը։

 

Նրա խոսքերով, մոտակա օրերին Իտալիայի ԱԳ նախարարը կայցելի Կիև և այցելության ժամանակ այդ մասին կզրուցի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ 

Նույն շարքից